• Armenia (hy)Armenia
  • English (en)English
  • Русский (ru)Русский

WoodLand

Skip to content
  • Գլխավոր էջ
  • Ապրանքներ
    • Հյուրասենյակ
    • Ննջասենյակ
    • Դռներ
    • Խոհանոց
    • Նորույթներ
    • Այլ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Հետադարձ կապ

Ապրանքներ

artboard-12

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ


artboard-6

ՆՆՋԱՍԵՆՅԱԿ


ԴՌՆԵՐ



ԽՈՀԱՆՈՑ



ԱՅԼ



ՆՈՐՈՒՅԹՆԵՐ

Մեր մասին

“Woodland ընկերությունը ստեղծվել է 1982 թվականին և մինչ այժմ գործում է Հայկական շուկայում։ Այս տարիների ընթացքում ընկերությունն անցել է փայտի վերամշակման զարգացման հսկայական ճանապարհ։ Մեր ընկերությունը փոխարինել է ֆիզիկապես շահագործված մեքենաները համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի մեքենաներով։ Ավելին, ընկերությունը հետևում է համաշխարհային տեխնոլոգիական շուկայի վերջին զարգացումներին և մշտապես կատարում է ներդրումներ նոր ծրագրերի իրականացման համար, որոնց շնորհիվ ընկերությունը հայտնի է որպես հայկական շուկայի ամենամեծ ձեռնարկություններից մեկը։ Բացի այդ, ապրանքների սպառում տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտահանվում է արտերկիր։ Մեր ապրանքների պահանջարկն աճում է օրեցօր։ Ընկերությունը զբաղվում է նաև փոխադրման և տեղադրման աշխատանքներով։ Ընկերությունը մեծ տեղ է հատկացնում իր աշխատակազմի որակավորմանը և, ներդնելով բազում ֆինանսական միջոցներ, վերապատրաստում է իր մասնագետներին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Արդյունքում, ավելի քան հարյուր որակավորված մասնագետներ ներկայումս աշխատում են մեր ընկերությունում։
Woodland ընկերությունը մշտապես մասնակցում է բազում համաշխարհային ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր բարձր որակի արտադրանքը, դիզայնը և կառուցումը, որոնք շարժում են մեր մրցակից ընկերությունների հետաքրքրությունը։
Մեր ընկերությունը նաև հոգում է շրջակա միջավայրի պահպանման մասին։ Գործարանն ունի հատուկ պաշտպանության համակարգ, որը թույլ է տալիս նվազեցնել քիմիական արտանետումները՝ համապատասխանելով բնապահպանության ստանդարտներին (ISO)։
Ընկերությունը հանդիսանում է տոպ հարյուր հարկատուներից մեկը, որը ընկերության արտադրության և ֆինանսական մեծ ռեսուրսների ապացույցն է։”

Ծառայություններ

ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Առաքումն իրականացվում է երկուշաբթիից շաբաթ օրերին՝ ընկերության տրանսպորտային միջոցներով։ Առաքումը Երևանի տարածքում անվճար է։ Կահույքի մոնտաժումն իրականացվում է մեր գործարանի մասնագետների կողմից։ Ավելին, մեր դիզայներն այցելում է հաճախորդի տուն, անցկացնում կոնսուլտացիա ապագա գնորդի հետ, տալով խորհուրդներ տեղում, ներառյալ չափսերի, կահույքի տեսակի, գունային համադրության և սենյակի ինտերիերի վերաբերյալ։ Նմուշների ամսագիրը կօգնի ընտրել ամենահարմար տարբերակը։

Հետադարձ կապ

Location

Նուբարաշեն, 1/1 շենք (Հոգեբուժական բժշկական կենտրոնին հարող տարածքում)

mobileIcon

+374-96-300045

phoneIcon

+374-10-475321

messageIcon

info@woodland.am